Այսօր կեսօրին Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Վլադիմիր Մակեյի բանակցությունները։
Բելառուսի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել մեկօրյա աշխատանքային այցով։
«Ինտերֆաքս»-ի տեղեկություններով՝ այսօրվա բանակցություններն ընթանում են երկու երկրները ներկայացնող սահմանափակ թվով դիվանագետների մասնակցությամբ։Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների մեկնարկին Լավրովը և Մակեյը խախտել են հաստատված ավանդույթը և ներկա լրագրողների համար բացման խոսքով հանդես չեն եկել։