Մատչելիության հղումներ

Բելառուսը զորավարժություններ է անցկացրել արևմտյան սահմանների մոտ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Բելառուսը զորավարժություններ է անցկացրել երկրի արևմտյան շրջանում՝ Լեհաստանի և Լիտվայի սահմաններից ոչ հեռու։ Գրոդնոյի մարզում անցկացված զորավարժություններում ներգրավված էին բանակային ստորաբաժանումներ, տանկեր, հրետանի, օդուժ։

Բելառուսի արևմտյան զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Վիկտոր Գուլևիչն ասել է, որ մարտավարական զորավարժությունների ավարտական փուլում մարտական հրաձգություն է կատարվել։ Ըստ սցենարի՝ տանկային միավորումն ու դեսանտային ուժերը շրջապատել ու ոչնչացրել են ենթադրյալ հակառակորդի անօրինական խոշոր զորամիավորումն ու դիվերսիոն խմբեր։

Զուգահեռաբար զորավարժություններ են անցկացվել նաև Բելառուսի զինվորական փորձադաշտերից մեկում և այլ վայրերում՝ փորձարկելով ստորաբաժանումների փոխգործակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG