Մատչելիության հղումներ

Թրամփն այցելել է բախումների թատերաբեմ դարձած Կենոշա


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփն ուսումնասիրում է Կենոշայում զանգվածային անկարգությունների հետևանքները, 1-ը սեպտեմբերի, 2020թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է զանգվածային բախումների թատերաբեմ դարձած Կենոշա քաղաք։

Վիսկոնսինում գտնվող՝ ավելի քան 100 հազար բնակիչ ունեցող այս քաղաքում անկարգությունները սկիզբ էին առել օգոստոսի 23-ին, երբ ոստիկանները կրակ էին բացել տեղի աֆրոամերիկացի բնակիչներից մեկի՝ 29-ամյա Ջեյքոբ Բլեյքի ուղղությամբ, վիրավորելով նրան։

Կենոշա այցի ընթացքում, սակայն, Թրամփը ոստիկանների գործողություններից տուժած աֆրոամերիկացու ընտանիքի հետ չի շփվել։ Փոխարենը Միացյալ Նահանգների նախագահը հանդիպել է տեղացի ոստիկաններին՝ բարձր գնահատելով անկարգությունների զսպմանն ուղղված նրանց գործողությունները։

«Մենք պետք է դատապարտենք ոստիկանների դեմ ուղղված այն վտանգավոր հռետորաբանությունը, որ վերջին շրջանում գնալով ավելի է շատանում», - հայտարարել է Թրամփը այցի ընթացքում։

XS
SM
MD
LG