Մատչելիության հղումներ

Խամենեի․ «Ճանաչելով Իսրայելը՝ ԱՄԷ-ն խայտառակ եղավ»


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ելույթի ժամանակ, Թեհրան, 1-ը սեպտեմբերի, 2020թ.

Արաբական Միացյալ էմիրությունները խայտառակ եղավ՝ հաշտության գնալով Իսրայելի հետ։ Երեքշաբթի երեկոյան Թեհրանում հնչեցրած ելույթում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

«Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը դավաճանեց տարածաշրջանի պետություններին և Պաղեստինի ժողովրդի արդար դատը։ Այդ ամոթալի խարանը ընդմիշտ կմնա այդ որոշման հեղինակների ճակատին։ Էմիրությունների իշխանությունները փորձում են մոռացության մատնել այն հանգամանքը, որ մի ամբողջ ժողովուրդ զրկվել է հայրենիքից», - հայտարարում էր Խամենեին։

Աբու Դաբիի և Երուսաղեմի միջև պաշտոնական հարաբերություններ հաստատելու որոշման մասին հայտնի դարձավ անցած ամիս։ Շաբաթասկզբին արդեն, երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ, ԱՄԷ ժամանեց Իսրայելի պաշտոնական պատվիրակությունը՝ միջպետական հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի դրույթները քննարկելու նպատակով։

XS
SM
MD
LG