Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Հուսով եմ, որ Սաուդյան Արաբիան կհետևի Էմիրությունների օրինակին»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անցած գիշեր Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիան կհետևի Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակին՝ երկկողմ հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր ստորագրելով Իսրայելի հետ։

Էմիրությունների և Իսրայելի միջև հարաբերությունների բարելավման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հայտնի դարձավ մեկ շաբաթ առաջ։ Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամեդ Բին Զայեդ Ալ-Նահյանը հայտարարել էր, որ մոտ ապագայում երկու երկրները հարաբերությունների բարելավմանն ուղղված ճանապարհային քարտեզ կհրապարակեն։ Ալ-Նահյանը Պարսից ծոցի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է և համարվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի մերձավոր դաշնակիցը:

Միացյալ Նահանգների նախագահը հաստատել է նաև տեղեկությունները, որոնց համաձայն՝ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավմանը զուգահեռ Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է ամերիկյան արտադրության F-35 մակնիշի գերժամանակակից ռազմական օդանավեր գնել։

«Այո, նրանք F-35 գնելու ցանկություն ունեն։ Մենք այժմ ուսումնասիրում ենք այդ հարցը», - նշել է Թրամփը։

F-35 մակնիշի մեկ օդանավի գինը տատանվում է 100 միլիոն դոլարի շրջակայքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG