Մատչելիության հղումներ

Բալթյան երկրները պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի 30 պաշտոնյաների, այդ թվում՝ Լուկաշենկոյի դեմ


Բելառուս - Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը ձեռքին իջնում է ուղղաթիռից, Մինսկ, 23-ը օգոստոսի, 2020թ.

Լատվիան, Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ սահմանեցին բելառուսցի պաշտոնյաների՝ այդ թվում գործող նախագահի, նրա ավագ որդու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի, ներքին գործերի նախարարի դեմ:

«Սև ցուցակում» տեղ են գտել ընդհանուր առմամբ 30 պաշտոնատար անձանց անուններ, որոնց մուտքը Բալթյան երկրներ կարգելվի:

Եվրամիության անդամ երկրներն ավելի վաղ պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել բելառուսական իշխանությունների դեմ, սակայն ցանկը, որն առայժմ չի հրապարակվել, տարաձայնությունների տեղիք է տվել, մասնավորապես Բելառուսի հարևան երկրների իշխանությունները պնդում էին, որ «սև ցուցակում» լինի նաև Ալեքսանդր Լուկաշենկոյի անունը:

Բելառուսում արդեն երեք շաբաթ է երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են։ Ցույցերի հազարավոր մասնակիցներ ձերբակալվել և դաժան ծեծի, խոշտանգումների են ենթարկվել կալանավայրերում:

Արևմտյան երկրները չեն ճանաչել Լուկաշենկոյի վեցերորդ հաղթանակը նախագահական ընտրույթյուններում ՝ հորդորելով երկխոսություն սկսել ընդդիմության հետ:

XS
SM
MD
LG