Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Աշոցքից 8 կմ հարավ


Կիրակի ուշ երեկոյան 4-բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի տարածքում՝ Աշոցք գյուղից 8 կմ հարավ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22:07, հյուսիսային լայնության 40.97 աստիճան և արևելյան երկայնության 43.89 աստիճան աշխարհագրական կոորդինատներով:

Օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով ցնցման ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալլ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար և Սարապատ խոշորացված համայնքի գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG