Մատչելիության հղումներ

Պուտինը «Բելառուսին օգնության համար» իրավապահների ռեզերվ է ստեղծել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Բելառուսին օգնության համար» իրավապահ մարմինների աշխատակիցներից ռեզերվ է ստեղծել:

«Ալեքսանդր Գրիգորևիչը [Բելառուսի նախագահ Լուկաշենկոն] ինձ խնդրել է իրավապահ մարմինների աշխատակիցներից որոշակի ռեզերվ ձևավորել։ Եվ ես դա արել եմ: Բայց մենք պայմանավորվել ենք նաև, որ այն չի օգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից», - ասել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններին հաջորդեցին բողոքի բազմամարդ ակցիաներ՝ դրանց պաշտոնական արդյունքները չեղարկելու պահանջով, դրանք ուղեկցվում են ցուցարարների և իրավապահների բախումներով, կան զոհեր ու բազմաթիվ տուժածներ: Ոստիկանությունը ակցիաների հազարավոր մասնակիցների ձերբակալել կամ բերման է ենթարկել: Բողոքի ցույցերը երկրում մինչ օրս էլ շարունակվում են:

Ըստ ընտրությունների պաշտոնական արդյունքների՝ վերընտրվել է Բելառուսն արդեն քառորդ դար ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG