Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է Սյունիքի մարզի Ծղուկ և Անգեղակոթ համայնքներ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծղուկ, ապա Անգեղակոթ համայնքներում:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Ծղուկ համայնքում Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ զրույցում լսել է նրանց խնդիրները: Վարչապետը նշված հարցերի հետ կապված հանձնարարականներ է տվել նախարար Սուրեն Պապիկյանին և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Անգեղակոթ համայնք, որտեղ կարճատև հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրել են գյուղի գլխավոր ճանապարհի վերանորոգման հարցը: Մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են ճանապարհի վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքները:

Վարչապետը տեղեկացրել է, որ այնտեղից աշխատանքային այցով ուղևորվում է Արցախ և խոստացել որոշ ժամանակ անց կրկին այցելել Անգեղակոթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG