2020 թվականի 2-րդ զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և այլ եղանակներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ, հայտնում է Քննչական կոմիտեն:
Համաձայն հաղորդագրության՝ ևս մեկ անձ էլ ձերբակալվել է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու կասկածանքով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: