Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի ևս 1 դեպք է հայտնաբերվել, ընդհանուր թիվը հասավ 275-ի, փաստացի բուժվում են 21-ը


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք: «Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ», - ասված է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարության հաղորդագրությունում:

Առայսօր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 275 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 21, ընդհանուր մեկուսացված է 42 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9 հազար 798 փորձանմուշի հետազոտություն, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի երկու վարակակիր է մահացել այլ հիվանդության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG