Մատչելիության հղումներ

Քրայսթչըրչի ահաբեկիչը դատապարտվել է ցմահ ազատազրկման` առանց բողոքարկման իրավունքի


2019 թվականի գարնանը Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հեղինակ, Ավստրալիայի 29-ամյա քաղաքացի Բրենթոն Թարանտը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց բողոքարկման իրավունքի։

Թարանտի հարձակման հետևանքով 51 մարդ էր զոհվել, նույնքան մարդ` վիրավորվել։ Ահաբեկիչն իր հարձակումները հեռարձակում էր «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում։ Դատախազության պնդմամբ` Բրենթոն Թարանտը հարձակումները ծրագրել էր մանրակրկիտ կերպով՝ անելով հնարավորը զոհերի թիվը առավելագույնի հասցնելու համար։

Դատախազները նաև նշում էին, որ Թարանտը նախաքննության ընթացքում իր արարքի համար չէր զղջացել՝ ափսոսանք հայտնելով միայն, որ զոհերի թիվն ավելի մեծ չի եղել, ինչպես նաև չի հաջողվել հրկիզել հարձակման թիրախ դարձած մզկիթները։

XS
SM
MD
LG