Մատչելիության հղումներ

Պայթյունից տուժած, կացարանի կարիք ունեցող ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել


Ռայնիսի փողոցում այսօր շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երևանի հյուրանոցներից մեկում։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սոցաշխատողները տուժած բնակիչների հետ մշտական կապի մեջ են», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ Երևանի Ռայնիսի փողոցի շենքերից մեկում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, առնվազն մեկ մարդ զոհվել է, երկու մարդ մարմնական վնասվածքներ է ստացել, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ ժամը 7:18 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

XS
SM
MD
LG