Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Եթե պարզվի, որ Նավալնուն թունավորել են, պաշտոնական հետաքննություն կիրականացվի»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Եթե պարզվի, որ Ալեքսեյ Նավալնուն թունավորվել են, ապա իրավապահները պաշտոնական քննություն կսկսեն այդ առթիվ», - մեկնաբանելով ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը՝ այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախ, սակայն, հարկավոր է բժիշկներին հնարավորություն ընձեռել՝ պարզելու, թե ինչ է կատարվել, ինչն է դարձել Նավալնու գիտակցության կորստի պատճառը», - նշել է Պեսկովը։

Ալեքսեյ Նավալնու ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է օդանավում՝ Տոմսկից Մոսկվա թռչելիս: Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Թիմակիցները պնդում են, որ Նավալնին թունավորվել է, բժիշկները դա առայժմ չեն հաստատում՝ խոստանալով օրվա ընթացքում հայտնել ընդդիմադիր գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացման ճշգրիտ պատճառը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG