Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով հիվանդների թիվը մոտենում է 22 միլիոնին


Ավստրալիա - Բուժաշխատողները ժամանում են՝ հոսպիտալացնելու կորոնավիրուսով վարակվածին, Մելբուռն, 17-ը օգոստոսի, 2020թ.

Աշխարհում նոր կորոնավիրուսով ախտահարումների թիվը մոտենում է 22 միլիոնին, մահացել է ավելի քան 777 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 14 միլիոն հիվանդ:

Միացյալ Նահանգներում բազմաթիվ դպրոցներ վերստին անցել են հեռավար ուսուցման: ԱՄՆ-ում հիվանդների թիվը մոտենում է 5,5 միլիոնին, մահացել ավելի քան 170 հազար մարդ:

Բրազիլիայում երեկվա դրությամբ ախտահարվածների թիվը հասել է 3 միլիոն 360 հազարին: Մահացել է ավելի քան 108 հազար հիվանդ:

Հնդկաստանում մեկ օրում վարակվել է մոտ 58 հազար մարդ: Ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2 միլիոն 700 հազարը: Հիվանդությունից մահացածների թիվը մոտենում է 52 հազարին:

Վարակակիրների թվով չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ հիվանդացել է ավելի քան 927 հազար մարդ, մահացել է առնվազն 15 հազար 740 հիվանդ:

XS
SM
MD
LG