Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք


Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Առողջացել է 5 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 254 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 5, ընդհանուր մեկուսացված է 25 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7 հազար 909 փորձանմուշի հետազոտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG