Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով ախտահարումների թիվը մոտենում է 21 միլիոնին


Բրազիլիայում փորձարկում են կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը, Պորտո Ալեգրե, 8 օգոստոսի, 2020թ.
Բրազիլիայում փորձարկում են կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը, Պորտո Ալեգրե, 8 օգոստոսի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 20 միլիոն 730 հազարը: Մահացել է ավելի քան 750 հազար հիվանդ:

Առաջին տեղերում են Ամերիկայի Միացյալ Նահանգները և Բրազիլիան: ԱՄՆ-ում ավելի քան 5 միլիոն 150 հազար մարդ է վարակվել, մահացել է մոտ 165 հազար հիվանդ, Բրազիլիայում կա մոտ 3 միլիոն 165 հազար վարակված, մահացել է ավելի քան 104 հազար մարդ:

Վարակակիրների թվով երրորդ և չորրորդ տեղերում են Հնդկաստանն ու Ռուսաստանը:

Միացյալ Նահանգների վարակիչ հիվանդությունների հսկողության և կանխման կենտրոնի մասնագետները ենթադրում են, որ մինչև սեպտեմբերի 5-ը երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը կհասնի 200 հազարին:

XS
SM
MD
LG