Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ևս 12-ը ապաքինվել է, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:
Համաձայն հաղորդագրության, վարակը հաստատվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի 2 կոնտակտավորների մոտ:
Մինչ օրս կորոնավիրուս է հաստատվել 250 մարդու մոտ, որից 213-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 36, ընդհանուր մեկուսացված է 64 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 156 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 6 838 փորձանմուշի հետազոտություն: