Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, ապաքինվել է ևս 8 քաղաքացի


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք՝ հասնելով 248-ի, ապաքինվել է ևս 8 քաղաքացի:

Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Մինչ օրս Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է 189 մարդ: Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 109 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 343 փորձանմուշի հետազոտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG