Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, ևս 2 քաղաքացի ապաքինվել է


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք՝ հասնելով 247-ի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են, մեկական էլ՝ Ասկերանից և Նորագյուղից:

Կորոնավիրուսով հիվանդ 2 քաղաքացի ապաքինվել է: Բժիշկների գնահատմամբ՝ 7 հիվանդի վիճակը ծանր է, 9-ինը՝ միջին ծանրության:

Մինչ օրս Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 181 քաղաքացի: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 139 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 234 փորձանմուշի հետազոտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG