Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 291-ով, բուժվածներինը՝ 560-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք


Բուժաշխատողներ և շտապ բուժօգնության ավտոմեքենաներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 291-ով՝ հասնելով 38 հազար 841-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 560-ով և հասել 29 հազար 557-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1920 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 165 հազար 656-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 749-ի, ևս 228 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 307 մարդ:

XS
SM
MD
LG