Մատչելիության հղումներ

Խաբարովսկում ձերբակալված բլոգեր Ռոմանովը «դուխով» գրությամբ վերնազգեստով էր


Ինտերնետում տեղադրվել է Խաբարովսկում բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին բերման ենթարկելու պահը։ Տեսանյութում նրա վերնազգեստի վրա պարզ երևում է հայերեն տառերով «դուխով» բառը, որը Հայաստանի թավշյա հեղափոխության հայտնի նշանաբանն էր։

Ալեքսեյ Ռոմանովը յուրաքանչյուր օր լուսաբանում էր Խաբարովսկի արդեն երեք շաբաթ շարունակվող զանգվածային ցույցերը։

Նախկին նահանգապետի ձերբակալության դեմ սկսված բողոքի ակցիաներում արդեն լսվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականի պահանջներ։

Ցույցեր են տեղի ունենում նաև Խաբարովսկի երկրամասի այլ քաղաքներում։

XS
SM
MD
LG