Մատչելիության հղումներ

Ալիևը զանգահարել է Էրդողանին, շնորհակալություն հայտնել «վճռական աջակցության» համար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել ու շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մուսուլմանական գլխավոր տոներից մեկի՝ Քուրբան Բայրամի առիթով:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, հեռախոսազրույցի ժամանակ նախագահները ուրախությամբ արձանագրել են, որ «թուրք-ադրբեջանական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են», և հույս են հայտնել, որ «այս սերտացումը կշարունակվի նույն ոգով»:

Ալիևն ու Էրդողանը անդրադարձել են նաև օրերս մեկնարկած TurAz Kartalı-2020 («ԹուրԱզ Արծիվ-2020») Ադրբեջան-Թուրքիա համատեղ լայնածավալ զորավարժություններին` ընդգծելով, որ «այն ցույց տվեց երկու երկրների բարեկամությունն ու եղբայրությունը այլ լույսի ներքո»:

Ալիևը կրկին երախտագիտություն է հայտնել Էրդողանին վերջին շրջանում «Ադրբեջանին ցուցաբերած վճռական աջակցության համար», հաղորդում է թուրքական գործակալությունը:

XS
SM
MD
LG