Մատչելիության հղումներ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունները վերջին 12 օրերին տպավորիչ աճ են արձանագրել. վարչապետ


Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման զինծառայողները վարժանքներ են անցկացնում, 21-ը հուլիսի, 2020թ.
Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման զինծառայողները վարժանքներ են անցկացնում, 21-ը հուլիսի, 2020թ.

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունները վերջին 12 օրերի ընթացքում տպավորիչ աճ են արձանագրել, այսօր Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հուլիսի 17-27-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 313 միլիոն դրամ։ 10 օրում նվիրաբերված այս թիվն ավելին է, քան վերջին 3 տարիների բոլոր նվիրաբերությունները միասին վերցված (2017, 2018, 2019 թվականներին նվիրաբերությունները կազմել էին 308 միլիոն դրամ)», - հայտնում է վարչապետը՝ շարունակելով.

«Ավելի ոգևորիչ է, որ աճել են արտերկրից կատարված նվիրաբերությունները։ Շնորհակալություն եմ հայտնում մեր հայրենակիցներին և կոչ եմ անում շարունակել իրենց ներդրումն ունենալ այս հիմնադրամում՝ ի շահ մեր զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների:

Ի վերջո մենք ցանկանում ենք հասնել կարևորագույն մի նպատակի՝ հատուցել արցախյան պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին։

Վստահեցնում եմ նաև, որ կառավարությունն իր հերթին արել և անելու է հնարավոր ամեն ինչ՝ մեր զինծառայողների թիկունքն ամուր ու անխոցելի դարձնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG