Մատչելիության հղումներ

Թրամփը չի բացառում ԱՄՆ նախագահական ընտրությունների հետաձգման հնարավորությունը


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետաձգման հնարավորությունը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը քիչ առաջ գրել է Twitter-ի իր էջում՝ պնդելով, որ փոստով իրականացվող քվեարկությունը կարող է խեղաթյուրել ընտրությունների ողջ պատկերը։

«Համընդհանուր փոստային քվեարկությունը կարող է 2020 թվականի ընտրությունները վերածել մեր պատմության ամենա ոչ ճշգրիտ ու կեղծված կամարտահայտության։ Դա մեծագույն խայտառակություն կլինի Միացյալ Նահանգների համար։ Գուցե՞ հետաձգել ընտրությունները, մինչև մարդիկ ի վիճակի լինեն քվեարկել պատշաճ ձևով, անվտանգ ու ապահով», - գրել է Թրամփը։

Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում մի շարք նահանգներ որոշել են հեշտացնել փոստային քվեարկության կարգը՝ ընտրատեղամասերում կուտակումներից խուսափելու համար։ Վեց նահանգներ, այդ թվում Կալիֆորնիան, Կոլորադոն և Օրեգոնը, հայտարարել են, որ նոյեմբերի 3-ի քվեարկությունը անց է կացվելու բացառապես փոստով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG