Մատչելիության հղումներ

31-ամյա կինը ձերբակալվել է իր նորածին երեխային սպանելու կասկածանքով. ՔԿ


Երևանի 31-ամյա բնակչուհին ձերբակալվել է իր նորածին երեխային սպանելու կասկածանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Հաղորդագրության համաձայն, երեկ ուշ երեկոյան «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել կնոջ՝ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխվելու մասին: Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը ժամը 15-16-ը երիտասարդ կինն իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա և լսելով նրա ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանը, այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել է նորածնի դին:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով («Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը») հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG