Մատչելիության հղումներ

Բռնություն է կիրառվել ոստիկանների նկատմամբ, հարուցվել է քրգործ. ՔԿ


Վանաձորում մի քանի հոգի բռունցքներով հարվածներ են հասցրել ու քաշքշել ոստիկանների, հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Համաձայն հաղորդագրության, նախնական տվյալներով՝ հուլիսի 28-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լոռվա փողոցում գտնվող ոստիկանության վարչական շենքի մոտ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան տուգանային հրապարակ ուղեկցելու և վարորդի հետ օրենքով սահմանված համապատասխան գործողություններ կատարելու հետ կապված՝ վերջինս՝ երեք տղամարդու հետ միասին, հարձակվել, բռունցքներով հարվածներ են հասցրել ու քաշքշել ոստիկաններին՝ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով նրանց նկատմամբ, որից հետո ավտոմեքենաներով դեպքի վայրից դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Երկու ոստիկանները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են առգրավումներ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG