Մատչելիության հղումներ

Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 11-ով, ընդհանուր թիվը հասավ 228-ի, 162-ը բուժվել են


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ 1-ական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների և ընտանիքների անդամների մոտ, հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի:

Առայսօր, COVID-19-ը Արցախում ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, մեկուսացված է 121 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 210 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս իրականացվել է 5 հազար 201 փորձանմուշի հետազոտություն, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG