Մատչելիության հղումներ

Թուրքիան ցանկանում է փարատել ԱՄՆ-ի մտահոգությունը S-400 հրթիռների վերաբերյալ


Ռուսական բեռնատար օդանավը Թուրքիա է հասցրել S-400 զենիթահրթիռային համակարգը, Մյուրթեդի ռազմակայան, Անկարա, 12 հուլիսի, 2019թ.

Թուրքիան պատրաստ է փարատել Ամերիկայի Միացյալ Նահանգների մտահոգությունները F-35 տեսակի ամերիկյան մարտական կործանիչների և ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային համակարգերի անհամատեղելիության վերաբերյալ:

Այդ մասին Թվիթերում տեղադրած հատուկ տեսաուղերձում ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Թուրքիան շարունակել է արտադրել F-35 օդանավերի կարևոր բաղադրիչները՝ չնայած կորոնավիրուսի համավարակին և այդ օդանավերի ծրագրից դուրս հանվելու հանգամանքին: Մենք պատրաստ ենք տեխնիկական պահանջների տեսակետից փարատել օդանավերի և զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ ամերիկացիների մտահոգությունները», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Աքարն ընդգծել է, որ F-35 օդանավերի արտադրության առումով Թուրքիան ոչ թե պատվիրողի, այլ գործընկերոջ դերում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG