Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, մահացել է շուրջ 654 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ


Գերմանիա - Սկսվել են կորոնավիրուսի դեմ CureVac ընկերության մշակած պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, Թյուբինգեն, 22-ը հուլիսի. 2020թ.

Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 654 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը COVID-19 համավարակն անվանել է ամենածանր միջազգային արտակարգ իրավիճակը առողջապահության ոլորտում, քանի որ, ըստ նրա, նոր վարակակիրների թիվն ավելի ու ավելի արագ է աճում: Գեբրեյեսուսը կորոնավիրուսային պանդեմիան անվանել է կազմակերպության պատմության մեջ ամենալուրջ մարտահրավերը և խոստացել մինչև շաբաթավերջ ԱՀԿ արտակարգ նիստ գումարել:

Աշխարհում վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ ավելի քան 4,2 միլիոն մարդ է հիվանդացել COVID-19-ով: Վարակվել է նաև նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը:

Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ավելի քան 2,4 միլիոն վարակված կա, երրորդում ՝ Հնդկաստանը՝ ավելի քան 1,4 միլիոն վարակվածներով:

Չինաստանի իշխանությունները հայտնել են նոր դեպքերի ռեկորդային թվի մասին մարտի սկզբից ի վեր՝ մեկ օրում 105 նոր դեպք:

Վիետնամի Դանանգ առողջարանային քաղաքից տարհանվում է 80 հազար զբոսաշրջիկ. իշխանությունները պնդում են, որ այնտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր, ավելի հեշտ փոխանցվող տեսակ:

XS
SM
MD
LG