Մատչելիության հղումներ

Փհենյանը հայտարարում է «կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքի մասին»


Փհենյանի փողոցում քայլող մարդիկ դիմակներ են կրում, արխիվ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը արտակարգ դրություն և կարանտին է հայտարարել Հարավայինի հետ սահմանամերձ մի քաղաքում, որտեղ ըստ իշխանությունների, արձանագրվել է «կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը»:

Հաղորդվում է, որ վարակի նշաններ են ի հայտ եկել Հյուսիսային Կորեայի մի քաղաքացու մոտ, ով մինչ այդ «ապօրինի հատել էր սահմանն ու փախուստի դիմել դեպի Հարավային Կորեա, հետո, սակայն, վերադարձել էր հայրենիք»:

Ավտորիտար կառավարմամբ հայտնի Փհենյանը պնդում էր, թե մինչ օրս երկրում կորոնավիրուսի որևէ դեպք չի արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG