Մատչելիության հղումներ

Հունաստանն ու Թուրքիան վերստին դատապարտել են միմյանց Սուրբ Սոֆիայի հարցով


Թուրքիա - Նամազը Սուրբ Սոֆիայի տաճարում, Ստամբուլ, 24-ը հուլիսի, 2020թ.

Հունաստանն ու Թուրքիան վերստին դատապարտել են միմյանց՝ մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարում երեկ տեղի ունեցած մահմեդական աղոթքից հետո, որն առաջինն էր անցած 86 տարվա մեջ։

Ուրբաթօրյա նամազին մասնակցել էր նախագահ Ռեջեփ Էրդողանը, ում նախաձեռնությամբ էլ բյուզանդական տաճարը զրկվել է թանգարանի կարգավիճակից։

«Դա ոչ թե հզորության, այլ՝ թուլության նշան էր», - հայտարարել է Հունաստանի վարչապետը, արտգործնախարարությունն էլ պնդել է՝ «21-րդ դարում միջազգային հանրությունը ապշահար հետևում է, թե ինչպես է կրոնական ու ազգայնական մոլեռանդությունն աճում ժամանակակից Թուրքիայում»։

Անկարան հակադարձել է, թե տաճարը գտնվում է իր երկրի տարածքում, և որոշումները կայացնելու իրավունքը պատկանում է միայն իր ժողովրդին։

Ավելի վաղ Էրդողանի վարչակազմն անտեսել էր նաև Վաշինգտոնի ու Մոսկվայի քննադատությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG