ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տունը հաստատել է Պետդեպարտամենտի և արտաքին հատկացումների՝ հաջորդ տարվա ֆինանսական փաստաթուղթը, որով նախատեսվում է Վրաստանին առնվազն 132 միլիոն դոլար տրամադրել՝ որպես օգնություն։
Միաժամանակ, փաստաթղթում նշվում է, որ Վաշինգտոնը կարող է սառեցնել այդ գումարի 15 տոկոսը, եթե պետքարտուղար Մայք Փոմփեոն գտնի, որ Վրաստանը բավարար քայլեր չի ձեռնարկում ժողովրդավարության ամրապնդման և կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայությունը երաշխավորելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ արտաքին հատկացումների ակտում փոփոխությունները, որոնք կարող են հանգեցնել Վրաստանի ֆինանսավորման կրճատման մոտ 20 միլիոն դոլարով, նախաձեռնել էին Ներկայացուցիչների տան մի խումբ կոնգրեսականներ:
Վրաստանի ընդդիմությունն ամերիկյան ֆինանսավորման հնարավոր կրճատման համար մեղադրում է իշխանությանը։