Մատչելիության հղումներ

Ռամզան Կադիրովը պատժամիջոցներ է սահմանել Մայք Փոմփեոյի դեմ


Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը, արխիվ

Չեչնիայի առաջնորդ, բռնապետական կառավարմամբ հայտնի Ռամզան Կադիրովը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի դեմ։

«Փոմփեոյին ներառում եմ պատժամիջոցների բոլոր ցուցակներում, որ կան մեր հանրապետությունում, այդ թվում՝ նրա բոլոր հաշիվների արգելափակում»,- կառավարության նիստում հայտարարել է Կադիրովը, հավելելով՝ «նրանք նույն բանն են արել իմ նկատմամբ»։

Հայտարարությունից օրեր առաջ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ էր սահմանել Կադիրովի, նրա կնոջ և երկու աղջիկների նկատմամբ՝ մարդու իրավունքների շարունակական ու կոպտագույն ոտնահարման համար։ Կրեմլը, մինչդեռ, երեկ պարգևատրել է նրան՝ շնորհելով գեներալ-մայորի աստիճան։

XS
SM
MD
LG