Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կադիրովի և նրա ընտանիքի անդամների դեմ


Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրով, արխիվ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռամզան Կադիրովի և նրա ընտանիքի անդամների դեմ՝ մարդու իրավունքների համակարգված խախտումների համար: Այս մասին ասվում է պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարության մեջ:

Արգելվում է Չեչնիայի առաջնորդի և նրա ընտանիքի անդամների մուտքը ԱՄՆ և գործարար կապեր ունենալը, ինչպես նաև կսառեցվեն նրանց ակտիվները Միացյալ Նահանգների տարածքում:

Ավելի վաղ Կադիրովի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ էին կիրառվել:

Պետդեպարտամենտի հայտարարությանն ի պատասխան, Ռամզան Կադիրովը Telegram-ում իր լուսանկարն է տեղադրել՝ ձեռքերում երկու գնդացիր, և գրել. - «Փոմփեո, մենք ընդունում ենք մարտը: Հետագայում ավելի հետաքրքիր կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG