Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Ադրբեջանի հատուկ ծառայությունները Հայաստանի հեռախոսահամարներից զանգերով «սոցհարցումներ» են անցկացնում


ԱԱԾ շենքը Երևանում
ԱԱԾ շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են հայաստանյան տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոցհարցումներ` «ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար»:

«Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից», - իր հաղորդագրությունում նշում է ԱԱԾ մամուլի կենտրոնը՝ կոչ անելով քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG