Մատչելիության հղումներ

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ Քանյե Վեսթը հոգեկան խանգարում ունի


Քիմ Քարդաշյան, արխիվ

Քիմ Քարդաշյանը Ինստագրամում հրապարակած գրառմամբ խոստովանել է, որ իր ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Վեսթը տառապում է հոգեկան խանգարմամբ։ Քարդաշյանի խոսքով` Վեսթի մոտ բիպոլյար խանգարում է, որը հոգեբուժության մեջ հայտնի է նաև որպես մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ։

«Ինչպես գիտեն ձեզանից շատերը, Քանյեն տառապում է բիպոլյար խանգարմամբ։ Դրա հետ մեկտեղ՝ նա փայլուն, բայց բարդ մի անձնավորություն է», - գրել է Քարդաշյանը՝ հավելելով. - «Ովքեր մոտ են Քանյեի հետ, գիտեն, որ նրա խոսքերը երբեմն չեն համընկնում գործողությունների հետ»։

Ինստագրամում արված գրառման մեջ, սակայն, Քարդաշյանը չի հիշատակել 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու՝ Քանյե Վեսթի մտադրությունը։

Քարդաշյանն ու Վեսթն ամուսնացել են 2014 թվականին:

XS
SM
MD
LG