Մատչելիության հղումներ

Covid-19-ով վարակվածների թիվն աշխարհում անցավ 15,2 միլիոնը, մահացել է ավելի քան 623 հազար, բուժվել՝ 8,6 միլիոն մարդ


Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի փողոցներից մեկում, 22-ը հուլիսի, 2020թ.

Covid-19-ով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 15,2 միլիոնը, հիվանդությունից մահացել է ավելի քան 623 հազար, բուժվել՝ 8,6 միլիոն մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ Covid-19-ի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ կլինի օգտագործման համար 2021 թվականից ոչ շուտ:

Եվրոպայում տեղային սահմանափակումներ են մտցվում, խստացվում են սահմանափակումները Հոնկոնգում և Հնդկաստանի Քաշմիր նահանգում: Իրանի ղեկավարությունը հայտարարել է համաճարակաբանական իրավիճակի մոտալուտ վատթարացման մասին: Միացյալ Նահանգներում և Բրազիլիայում իրավիճակը շարունակում է ծանր մնալ:

Ռուսաստանյան կինոթատրոնները, որոնք բացվել են կորոնավիրուսի պատճառով սահմանափակումներից հետո, կվերսկսեն իրենց աշխատանքը «թեթև և պարզ ֆիլմերի» ցուցադրությամբ, ասել է մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան: Ըստ նրա՝ հանդիսատեսներն այս պահին պատրաստ չեն դրամաներ դիտել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG