Մատչելիության հղումներ

Խաբարովսկի նահանգապետի պաշտոնակատարը հայտարարել է, թե «չի հեռանա»


Բողոքի երթ Խաբարովսկում, 21-ը հուլիսի, 2020թ․

Խաբարովսկում այսօր կրկին տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց կալանավորված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալին ազատ արձակելու պահանջով:

Ցուցարարները պահանջում են նաև նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Դեգտյարովի հրաժարականը, վերջինս հայտարարել է, թե «չի հեռանա»: «Որովհետև աշխատել է պետք, հասկանո՞ւմ եք»,- հայտարարել է նորանշանակ նահանգապետը:

Նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալը ձերբակալվել է հուլիսի 9-ին, նա մեղադրվում է 2004-2005 թվականներին Խաբարովսկի և Ամուրի շրջաններում գործարարների սպանություններ կազմակերպելու մեջ: Նա հերքում է մեղադրանքը:

Սերգեյ Ֆուրգալը նահանգապետ է ընտրվել 2018-ին, այդ ընտրություններում նա մեծ առավելությամբ հաղթել էր իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին։

XS
SM
MD
LG