Մատչելիության հղումներ

Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր. ՊՆ խոսնակ


Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր, հայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական ԶՈՒ-ը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին, Ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակը՝ շարունակելով. «Ադրբեջանի ԶՈՒ-ը հետևանքների մասին նախազգուշացվել են համապատասխան կապի միջոցներով»:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած շաբաթ մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Շաբաթավերջից սահմանին պահպանվում է հարաբերական անդորրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG