Մատչելիության հղումներ

ԵՄ առաջնորդները քառօրյա բանակցություններից հետո փոխզիջման եկան


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ, Բրյուսել, 20-ը հուլիսի, 2020թ.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ, Բրյուսել, 20-ը հուլիսի, 2020թ.

Եվրամիության առաջնորդները քառօրյա բանակցություններից հետո փոխզիջման են եկել կորոնավիրուսից տուժած երկրների տնտեսություններին սատարելու միջոցների վերաբերյալ:

Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել օգնության փաթեթի չափի հետ կապված: Օգնության նախկին ծավալը, որ առաջարկել էին Գերմանիան ու Ֆրանսիան և որի շուրջ համաձայնություն չհաջողվեց ձեռք բերել, 500 միլիարդ եվրո էր: 390 միլիարդ եվրո փաթեթի քննարկման ընթացքում փոխզիջում գտնվեց:

Ավստրիան, Դանիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները և Շվեդիան պաշտպանել են չվերադարձվող սուբսիդիաների կրճատումը: Ի սկզբանե նրանք պնդում էին, որ պետք է վարկեր, այլ ոչ թե սուբսիդիաներ տրամադրել՝ Իտալիայի նման երկրներին խրախուսելու ավելի վճռականորեն բարեփոխել իրենց տնտեսությունները:

Հուլիսի 20-ը Բրյուսելում անցկացվող գագաթնաժողովի չորրորդ օրն էր, մինչդեռ այն ի սկզբանե երկօրյա էր հայտարարաված:

XS
SM
MD
LG