Մատչելիության հղումներ

Կալանավորվել է Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը


Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյան
Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր կալանավորվել է Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը։ Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է Սնանկության դատարանի մեկ այլ դատավոր՝ Արա Կուբանյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։

2 դատավորներն էլ Սնանակության դատարանում նշանակվել էին հեղափոխոխությունից հետո՝ 2018-ի օգոստոսին։ Թե ինչ դեպքերի առնչությամբ են հարուցվել քրեական գործերը, հայտնի չէ։

Գևորգ Նարինյանի փաստաբան Մհեր Հակոբյանը «Ազատությանը» միայն տեղեկացրեց՝ իր պաշտպանյալը մեղադրվում է Քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու կամ օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար: Նարինյանը մեղադրանքը չի ընդունում։

Արա Կուբանյանն էլ մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար, նա ևս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փոխանցեց նրա շահերի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը։

Փաստաբանն «Ազատությանը» հայտնեց, որ իր պաշտպանյալի մեղադրանքը կապված չէ Գևորգ Նարինյանի գործի հետ։ Ըստ Գրիգորյանի՝ կապն այնքանով է, որ աճուրդի հանված բնակարանը, որը եղել է Կուբանյանի վարույթում, ձեռք է բերել Նարինյանի մորաքրոջ որդին։

XS
SM
MD
LG