Մատչելիության հղումներ

Դատախազը 2 դատավորի նկատմամբ քրեական հետապնդման համաձայնության համար դիմել է ԲԴԽ


Դատավոր, արխիվային լուսանկար
Դատավոր, արխիվային լուսանկար

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություններ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին (ԲԴԽ)՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում երկու դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

Այս մասին հաղորդում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ձեռնպահ մնալով տվյալ պահին հավելյալ տեղեկատվություն տրամադրելուց՝ ելնելով Դատական օրենսգրքի պահանջներից, որ «քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»: Նա նշում է, որ քրեական գործի նախաքննության հետագա փուլերում, ըստ անհրաժեշտության և նախընտրելի ծավալի, վարույթն իրականացնող մարմինը կամ Դատախազությունը կարող են տրամադրել հավելյալ տեղեկատվություն:

Խորհրդականը հիշեցնում է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և այդ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG