Մատչելիության հղումներ

Մոսկվան հուսով է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին արագ կկարգավորվի


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Մոսկվա, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը վկայակոչել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, ով այսօր ասել է, թե Ռուսաստանը հուսով է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հնարավորինս արագ կկարգավորվի:

Պեսկովի խոսքով, Ռուսաստանում բնակվում են մեծ թվով ադրբեջանցիներ և հայեր, ովքեր ունեն ռուսաստանյան քաղաքացիություն, հանրության հարգելի անդամներ են և բարեպաշտ քաղաքացիներ:

«Բայց ակնհայտ է, որ մեր այդ քաղաքացիները չեն կարող անտեսել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և, իհարկե, զգացական արձագանք են դրսևորում»,- ասել է Պեսկովը` հիշեցնելով, որ Ռուսաստանը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և հրաժարվել բռնությունից:

XS
SM
MD
LG