Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք՝ հասնելով 168-ի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:
Համաձայն հաղորդագրության, վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված կոնտակտավոր է:
Արցախում կորոնավիրսուսը հաղթահարել է 134 պացիենտ: Փաստացի բուժում է ստանում 34, ընդհանուր մեկուսացված է 57 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 115 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր թեստավորումների քանակը 3702 է: