Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հատեց 600 հազարի շեմը


Ժամանակավոր հիվանդանոց Հնդկաստանում, 17 հուլիսի, 2020թ.

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հատեց վեց հարյուր հազարի շեմը: Վարակակիրների թիվը 14 միլիոն է, որից շուրջ 8,5 միլիոնն ապաքինվել են:

Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է աննախադեպ բարձր ցուցանիշ՝ 238 հազար վարակակիր: Վարակը նոր ուժգնությամբ է տարածվում Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում:

Մի շարք երկրներ՝ Իսրայելը, Իսպանիան, կրկին ստիպված են վերականգնել հակահամաճարակային կոշտ սահմանափակումները՝ վարակի տարածումը կանխելու համար:

XS
SM
MD
LG