Մատչելիության հղումներ

Բաքվի հերթական սպառնալիքները Երևանին ոչ զարմացնում են, ոչ էլ՝ տպավորում. ԱԳՆ խոսնակ


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան

«Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ոչ զարմացնում է, ոչ էլ՝ տպավորում», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ինտերֆաքս» գործակալության խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարությունները, Նաղդալյանը, ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, շեշտել է. - «Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո: Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը մերժեց Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով: Արդյոք մտադիր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե ոչ, մենք չգիտենք»:

«Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից», - նաև ասել է ԱԳՆ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG