Մատչելիության հղումներ

Ալիևի խոսքով` Բաքուն պատրաստ է շարունակել առարկայական բանակցությունները


«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ, սակայն այդ բանակցությունները պետք է առարկայական բնույթ կրեն», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցի ընթացքում։

«Մեր հիմնական գործունեությունը պետք է ուղղվի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Դա ազգային խնդիր է։ Դրա հետ մեկտեղ պետք է հստակորեն արձանագրել, որ Ադրբեջանի տեսակետը շարունակում է անփոփոխ մնալ։ Լեռնային Ղարաբաղը մեր պատմական տարածքն է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի», - հայտարարում էր Ալիևը՝ հավելելով, թե Բաքուն այլևս բանակցությունների իմիտացիայով չի զբաղվելու։

«Անիմաստ տեսակոնֆերանսեր չեն լինելու։ Ամեն ինչ պետք է իմաստ ունենա։ Ես արդեն ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը պետք է շատ ակտիվ բնույթ կրի և չսահմանափակվի միայն շփման գծի մոնիտորինգով, այլև միտված լինի առարկայական բանակցությունների ապահովմանը», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG