Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնում Էլմար Մամեդյարովին փոխարինեց Ջեյհուն Բայրամովը


Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնում Էլմար Մամեդյարովին փոխարինեց Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ստորագրել է համապատասխան հրամանագրերը:

Բայրամովը մինչև նոր նշանակումը զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը:

Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը դիվանագիտական աշխատանքի փորձ չունի։ Բայրամովը 47 տարեկան է, ավարտել է Բաքվի տնտեսագիտական համալսարանը, հետագայում նաև իրավաբանական կրթություն է ստացել, աշխատել է հարկային և կրթական համակարգերում։

Հիշեցնենք՝ նախօրեին Ալիևը հրապարակավ խիստ քննադատության էր ենթարկել Մամեդյարովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG