Մատչելիության հղումներ

Ադրբեջանը նորից կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ բնակավայրերի ուղղությամբ. ՊՆ խոսնակ


«Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ», - Ֆեյսբուքում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ԶԳՈւՇԱՑՆՈւՄ ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ», - նշել է ՊՆ խոսնակը։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Երեկ սահմանին հարաբերական անդորր էր, այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց նոր բախումների մասին: Հայկական կողմը հայտնում է, որ զոհեր և վիրավորներ չունի, կորուստներ ունի հակառակորդը:

XS
SM
MD
LG